-
13.12.2023|
00:01
Բոլորի պահապան
Քրիստոս, թող
Քո Աջը հովանի լինի
ինձ վրա...
-
12.12.2023|
00:01
Ո՜վ Տեր, ի՜նչ հրաշալի է Քո անունը, ամենակալ բարերար Աստված: Օրհնեալ, մեր ամբողջ սրտով գոհություն ենք մատուցում Քեզ, ուրախանում ու ցնծում ենք Քեզանով:
-
11.12.2023|
20:25
Եթե հաշվի առնենք սեռական ճանապարհով կենդանական աշխարհի բազմացումը, պարզ կդառնա, որ Եվային գայթակղելը դրախտում ոչ թե մեղք էր, այլ շատ բնական և անհրաժեշտ գործողություն։ Կարծում եմ` Ադամի ու Եվայի «մեղքը» մարդկության վզին փաթաթել են կրոնավորները, որպեսզի հետո մկրտելով նորածնին իբր «ազատեն» ադամական մեղքից։
-
11.12.2023|
09:39
Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելոu: Թագավորների Թագավորը և տերերի Տերը եկավ ծառայելու անարգ մարդուն, որն իր հերթին իր կրքերի խղճուկ ստրուկն էր: Նա հիրավի մեծագույն ծառայությունը մատուցեց մարդուն. ազատեց նրան ստրկությունից:
-
11.12.2023|
00:01
Քո լույսով Քրիստոս,
ամենքս լուսավորվեցինք,
և ո՜վ Փրկիչ, հավատացյալներս` Քո Սուրբ Խաչին ապավինեցինք:
-
10.12.2023|
00:01
Տե՛ր իմ, օրհնիր ինձ և ընտանիքիս,
և պահապան եղիր մեզ:
-
09.12.2023|
14:14
Նարեկի թարգմանությունն սկսել եմ Բան Ձ-ից: Երբ փոխադրեցի, ասացի ինքս ինձ՝ այսքանն իսկ բավական է, որ Նարեկ թարգմանեցի:
-
09.12.2023|
00:01
Տե՛ր, աղոթում եմ Քեզ ջերմեռանդորեն և սրտանց:
-
08.12.2023|
11:51
Բարեկամնե՛ր, ամբողջ աշխարհն է Սատանայի ճիրաններում: Նրանից չորոգայթվելու համար առավել մոտենանք Քրիստոսին, որ հայտնի է անում կեղծ բարեկամի, նույն ինքը Սատանայի, նրա ծնած Հակամարդու` Նեռի ու նեռականների թակարդները: Եվ դրանք ողջ աշխարհի մեջ են, ոչ միայն Հայաստանում:
-
08.12.2023|
00:01
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո,
ողորմիր ինձ՝ մեղավորիս: